01 08 2022

Նորից գեղցի անտեր դիզերտիրներին տվեցիք երկիրը՝ արդեն երկրորդ անգամ սպանելով էս երեխեքին․ Էդուարդ Մանվելյան

Նորից գեղցի անտեր դիզերտիրներին տվեցիք երկիրը՝ արդեն երկրորդ անգամ սպանելով էս երեխեքին․ Էդուարդ Մանվելյան

Էդուրադ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի պահ, չոր հաշվարկով, պատկերացրեք, որ տակավին բեխ ու մորուս չբուսած դեմքով ամեն երեխուս հազար թուլա էր բաժին ընկել՝ լամուկի դեմքով․ դեմը ո՞նց առնեին․․․
Ու երբ կոմպն անջատեք, որ մտնեք տաք դուշ, հետո՝ անկողին, պատկերացրեք, որ էս երեխեքից ամեն մեկը պատրաստ էր մահը խլել ընկերոջ ձեռքից՝ երբ դուք արդեն քնած էիք տաք դուշից հետո։ Իսկ առավոտյան, դուք արթնացաք, նրանք մնացին քնած բաց աչքերով․․.
Անցավ երկու տարի գրեթե, բայց այս ամենից հետո էլ, դուք շարունակեցիք հին ու նոր խաղալ, նորից գեղցի անտեր դիզերտիրներին տվեցիք երկիրը՝ արդեն երկրորդ անգամ սպանելով էս երեխեքին։
Վերջում էլ նայեցիք էս երեխեքի ու ախպերների ընտանիքների երեսին ու ասեցիք՝ հավերժ փառք․
Թասիիիիիի՞բ․․․․․հաաաա՞․․․․
Ինչպես կասեին Վարդան Մամիկոնյանի ձին ու Իգոր Տալկովը՝ не смешите мои подковы, господа демократы минувшего века!!!
Թասիբ ունենայիք, ձեր անթրաշ վոժդի կեսը խորոված կանեիք, կեսը խաշլամա, գլուխն էլ ցցին, բայց փոխարենը՝ երեխեքին թաղեցիք, որ կեղծավորվեք նրանց ծնողներին՝ հերոս-հերոս անելով․
Պատերազմը հերոսանալու տեղ չէր, թշվառներ. Էս երեխեքը չէին հերոսանում, այ պաթոսամեռներ, էս երեխեքը՝ սարսափն աչքների մեջ, ապրելու կռիվ էին տալիս, բայց չհասցրեցին, որովհետև մենք էինք մեռած՝ ազգովի․․․
Ցնդելու բան ա տօ՝ էս հասարակության մտավոր բոլոր սենսորները արգելափակվել են՝ ականջ կա, չեն լսում, աչքը կա՝ քոռ են, կարևորը՝ լեզուները հասել են երկինք, որովհետև ֆբ-ն աշխարհի միակ տեղն է, ուր կարելի է մարդուն առանց տենալ քֆուր անել ու մարսել...մեկ էլ ՝ մուղամային հարսնիք-կնունք-ծնունդների առաջին կենացը խմել զոհված տղերքի կենացը ու պարտադիր՝ ոտքի վրա՝ զգաստ ու լալկան հայացքով կանգնած՝ մինչև կանցնեն բուն հարբեցողությանն ու խժռոցին։
Հազար դարով քեզ հետ տարար՝ դեպի քարե դար, հարյուր դրամ տրանսպօրտի ու հոսանքի համար ասֆալտին զմրսվող ակԾիվիսՏծիկների հասարակություն!!!
Բա դու արժանի՞ էիր նման զոհաբերության (((

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ