Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում տեղի ունեցող թյուրքալեզում երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների XXIV նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել."Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխելու են"...
Ահա և վե՛րջ. Ադրբեջանի թիվ մեկ չեկիստը՝ Նագիևը շատ պարզ ասել է, որ Հայաստանում Նիկոլ Արցախատուի իշխանության պահպանման երաշխավորը թուրք-ադրբեջանական տանդեմն է և իրենք բոլոր միջոցներով պաշտպանելու են իրենց դրածոյի՝ Նիկոլ Անհողի իշխանությունը Հայաստանում...
Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Անհողն ու ի՞նչ պետք է ասեն թուրքերը, որ վերջապես հայաստանյան հասարակությունը հասկանա, որ քայլիստների և նրանց ֆյուրերի իշխանությունը Հայաստանում հակապետական և հակահայկական են...
Տեսնելով հայաստանյան հասարակության, հիմնականում անգրագետ և ստամոքսով մտածող զանգվածի նիկոլապաշտությունը, թուրքերն այն աստիճանի են ապահով իրենց զգում, որ արդեն չեն էլ թաքցնում, որ հենց իրենք են Նիկոլին իշխանության բերել Հայաստանում՝ համոզված լինելով, որ նիկոլապաշտները, ժեխն ու փթիրը միևնույն է կերկրպագեն իրենց կուռքին...
Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ էլ Ադրբեջանի բռնապետն էր հայտարարել, որ Բաքուն ակտիվ մասնակցել է Նիկոլին Հայաստանում իշխանության բերելու գործընթացներին...
Թուրք-ադրբեջանական տանդեմը չկարողացավ հայերին հաղթել "դրսից", բայց կարողացավ հայերին նիկոլապաշտ հայերի ձեռքով ծնկի բերել Բաքվի ու Անկարայի առաջ և վայելել Նիկոլի իշխանությունը Հայաստանում՝ ստանալով Արցախի 75 տոկոսը և ամենօրյա ռեժիմով նվաստացնելով Հայաստանն ու հայությանը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը