28 07 2022

Հազարավոր մահեր բերած, գրպանը մեծացրած այս մեկը սկսել է զառանցել. Գեղամ Մանուկյան

Հազարավոր մահեր բերած, գրպանը մեծացրած այս մեկը սկսել է զառանցել. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավանդաբար իշխանականների հիմարությունները չեմ տարածում... բայց այս մեկը բացառություն կանեմ: Մի քանի վայրկյանանոց հատված է, արժի լսել ու հասկանալ, թե թուրքը ՀՅ Դաշնակցությունից որքան է վախենում ու ատում: Համավարակի օրերին հազարավոր մահեր բերած, սեփական գրպանը մեծացրած այս մեկը այնքան է ատում Դաշնակցությանը, որ սկսել է զառանցել... Դաշնակցությունը, որ 600 ամյա դադարից հետո1918-ի մայիսի 28-ին եղավ Հայոց պետականության կերտիչը, Սարդարապատով ու Բաշ Ապարանով, հիմա այս հարթ ուղեղի համար եղել է դրա սպառնալիքը... պատմագիտական երկար բացատրությունների կարիք չկա: Ուղղակի մի պահ պատկերացրեցի, որ թե չլիներ ՀՅԴաշնակցությունը, սա էլ չէր լինի, քանի որ անորոշ կլիներ սրա նախնիների ապագան ու գտնվելու վայրը, քանի որ 20-րդ դարի սկզբին հայության այլ պաշտպան չկար... Ու մեկ էլ պատկերացրեցի, որ սրա ժամանակն ուշացել է, սա պետք է իր կույր հակադաշնակցականությամբ ապրեր բոլշեւիկների օրերին:

Այն ժամանակ էլ Դաշնակցության դեմ զառանցական ելույթներ կունենար արդեն «լենինյան civic ուղով» լրատվամիջոցով, կուտեր հազարավոր մեր հայրենակիցների գլուխները (համաճարակի փոխարեն ստալինյան գուլագներում) ու անպայման կմասնակցեր ՝ 1925 թվականին կայացած «Անաստվածների միության» համագումարին, իսկ 1929ին կընտրվեր «Մարտնչող անաստվածների միության» վարչության անդամ (ինչպես հիմա ՔՊ վարչության անդամ է), չէ որ միայն եզակիները հիմա կունենան այդքան ցինիզմ ու իրենց կենսագրությունում հատուկ կշեշտեն, որ անաստված աթեիստ են: Բայց ինչ տարբերություն, թե Արսեն Թորոսյանը երբ է ապրում... սրա արյունոտ ձեռքերով հակադաշնակցական բոլշեւիկ նախատիպերն էլ են պատմության աղբանոցում հայտնվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ