Այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին, անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Արտաքին քաղաքականության առանցքային, ամենակարևոր հրամայականը եղբայրական երկրների հետ սերտ հարաբերությունների պահպանումն է, նրանց հետ կապերի ընդլայնումն ու խորացումը։
Իհարկե, քայլեր պետք է ձեռնարկվեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ հարաբերություններն ավանդաբար բարդ են և խնդիրներով լի։
Սակայն, ցանկացած դեպքում, անթույատրելի է զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ՝ եղբայրական երկրների հետ կապերի և հարաբերությունների հաշվին»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը