21 07 2022

Զարեհ Սինանյանը Մուրադ Փափազյանի դեպքից տեղյակ չէ, չգիտի, թե ինչու են արգելել մուտք գործել Հայաստան



Որոշումը կայացրել է ԱԱԾ-ն, իրեն պետք է հարցնեք, ես տեղեկություն չունեմ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելուն:

Հարցին՝ չե՞ք հետաքրքրվել, Սինանյանը պատասխանեց, որ  հետաքրքրվել է, բայց հիմնապատճառը չգիտի:

Հետո պարզվեց որ ամեն դեպքում դեպքի հետ կապված Զարհե Սինանյանը որևէ մեկից չի հետաքրքրվել. «Հետաքրրքվել եմ, բայց պաշտոնական չենք դիմել ԱԱԾ, որ հասկանանք ինչն էր պատճառը»:

Սինանյանը նաև ասաց, որ մասնավոր ճանապարհով էլ տեղեկություն չի ստացել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ