20 07 2022

Հայաստանի իշխանությունները վստահելի չեն միջազգային հանրության համար․ Արտակ Զաքարյան



«Հայաստանը կարող էր պատերազմից հետո բարելավել իր ռեգիոնալ դիրքերը, սրա արձագանքները կան և դա մենք տեսանք նաև Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ, տարբեր ձևաչափերում ևս այդ արձագանքները մերթընդմերթ բաց տեքստով հնչում են, բայց միևնույնն է Հայաստանի իշխանությունները որևէ կերպ ի վիճակի չեն կիրառել դրանք»,- այս մասին , տարածաշրջանային թեմայով քննարկման ժամանակ,  հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Բանախոսի արձանագրմամաբ՝ Հյուսի-Հարավ-Արևելք-Արևմուտք շահերի բախման մեջ ՀՀ իշխանությունները գտնվում են տոտալ ազդեցության տակ և ձգտում են ոչ թե Հայաստանի շահը պաշտպանել, այլ սեփական իշխանության օրերը երկարացնել:

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանի իշխանությունները վստահելի չեն միջազգային հանրության համար, սրանով էր նաև պայմանավորված Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական կենտրոնների ղեկավարների այցերը Հայաստան.

«Իմ տպավորությամբ՝ նրանք անձամբ եկել էին համոզվելու, որ կապիտուլյանտները, տգետ, թշնամական կենտրոններիղ կառավարվող իշխանությունները վստահելի չեն կարող լինել:

Խնդիրը հասել է այնտեղ, որ աշխարհաքաղաքական այս կարևոր զարգացումներում, որտեղ Սյունիքը բանալի դերակատարություն է ստանձնել, բայց Հայաստանի ղեկավարությունը չունի լեգիտիմ վստահությունը ո՛չ ներսում, ո՛չ դրսում, սա ողբերգություն է»,-ասաց Արտակ Զաքարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ