18 07 2022

ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո`10:30-ին, երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ