«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Թևանյան Անդրանիկի հետ քիչ առաջ այցելեցինք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպեցի քաղաքական հետապնդումների ենթարկվող պայքարի մեր ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին: Տղերքը պինդ են ու մարտական: Եթե ռեժիմը կարծում է, որ կալանքով կարող է տղերքի կամքն ու ոգին կոտրել, չարաչար սխալվում է: Պայքարն արդար է, նպատակը՝ վեհ, ելքը՝ հաղթանակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը