«Փաստինֆո»-ն գրում է. ««Երևանի ավագանու արտահերթ ընտրություն» կոչվող օպերացիան ձախողվեց՝ միաժամանակ պարզորոշ ուրվագծելով, թե ինչ օլիգարխիկ կրքեր են բորբոքվելու՝ այսօրվանից արդեն Երևանի քաղաքապետի ընտրության լեգիտիմությունը գրելով սառույցին:
Ինչպես արդեն մամուլում գրվել է արտահերթ ընտրություններում իշխանության թեկնածուն լինելու էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որին անցկացնելու համար իշխանությունները նպատակադրվել էին դիմել նախկին ու ներկա օլիգարխների, հեղինակությունների վրա։ Մեր տեղեկություններով՝ որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որ ստվերային կաջակցի Ավինյանին՝ ապահովելով ձայներ։ Բացի այդ՝ խաղի մեջ էր մտնելու նաև Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ «Լֆիկ Սամոն», որը համաձայնել էր ձևավորել Դաշինք և մասնակցել ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեմքով։ Բնականաբար ընտրական գործընթացներից անմասն չէր մնալու նաև իշխանական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, այս տեղեկություններն առ այս պահը չեն հերքվել։
Սակայն, իրականացված ներքին սոցհարցումները փաստել են, որ անգամ նման սխեմաների գործարկման դեպքում շատ դժվար է լինելու ապահովել 50+1 տոկոս ձայն՝ Ավինյանին քաղաքապետ նշանակելու համար, քանի որ մայրաքաղաքում իշխանությունների վարկանիշը ցածր է, Սամվել Ալեքսանյանի ազդեցությունն էլ՝ նվազել։
Այս սոցհարցումներով քպականները համոզել են Փաշինյանին հրաժարվել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից՝ մտահոգություն ունենալով, որ դա կլինի իշխանությունը կորցնելու առաջին քայլը։ Ընդ որում, հետաձգման գործում առանձնապես նախանձախնդիր է եղել իշխանության՝ Գռզոյի թևը, որի ակտիվ ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը։
Այդպես էլ պիտի լիներ, քանի որ մայրաքաղաքային ընտրություններին թևերը քշտած սպասում է հհշափաշինյանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը:Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, եթե ավելի վաղ քաղաքապետարանն ուզում էր նվաճել Ալեն Սիմոնյանի կերպարով,ապա հիմա, անձամբ իր թեկնածությունն է առաջարկում: Ի վերջո, ով-ով նա հստակ գիտի՝ Երևանում հաղթելը նշանակում է իրենց իշխանությունը ձգել ու ձգել...
Խոշոր հաշվով, այսօր իշխանության տարբեր թևերի թելերը հենց Սուքիասյանն է ձգում. նախագահ ունենք՝ նրա աշխատակիցն է եղել, ԱԺ նախագահ ունենք՝ նրա փիառչիկն ու աշխատողը, վերջապես, դատական համակարգն՝ Ջհանգիրյանի տեսքով գրպանում էր, բայց իրադարձություններն այլ զարգացում ունեցան ու թիվ մեկ ընտրակեղծարար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ էապես թուլացնելով նաև Սուքիասյանի ազդեցության ոլորտը։ Բայց Երևանի ավագանու ընտրությամբ նոր դաշտ է բացվում...
Ինչ վերաբերվում է Երևանի ավագանու ՔՊ պաշտոնական թեկնածու Ավինյանին, ապա տպավորություն է, թե Ջհանգիրյանի «կուտ տալու» պրյոմը այստեղ էլ գործել է. մի կողմից՝ մեկին կուտ են տալիս՝ պաշտոնական թեկնածու հայտարարում, մյուս կողմից՝ Փաշինյան պլյուս օլիգարխներ պայմանավորվածությունն իր հաշվարկներով ու մոնիտորինգով պարզում է, որ Ավինյանը Երևանում չի ձգի, եթե անգամ Սամվել Ալեքսանյանը օգնության դաշինք ձևավորի...Այսինքն, մնում է Խաչատուր Սուքիասյա՞նը: Մի խոսքով, Երևանը գայլի ախորժակով օլիգարխների ճիրաններում կարող է հայտնվել...
Ամենավատ երազում անգամ նման սցենար անհնար է պատկերացնել, բայց քանի դեռ նիկոլաթիվն է, «գորշ գայլեր»-ն էլ են պատկերացնելի...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը