08 07 2022

Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի. Հայկ Մամիջանյան



Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երեւանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ՝ մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ: Տեսեք, թե ուր ենք մենք հասել եւ շարունակեք մեզ կոչել ծախված: Հուլիսի 18-ին Եվրոմիության եւ Ադրբեջանի միջեւ կնքվելու է էներգետիկ հուշագիր եւ Նիկոլը չկարողացավ այս առիթը չկարողացավ օգտագործել մեր տղաների վերադարձը պարտադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների մասով մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է այլ հարթակում սպասվող զիջում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ