08 07 2022

Իրավունք չունենք Աղավնոյի և Նռնաձորի մեր արժանապատիվ քաղաքացիներին մենակ թողնելու. Ասպրամ Կրպեյան



Սյունիքի մարզի Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական: Աղավնոյի համայնքապետի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ իրեն: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Պատգամավորը կիսվեց նաեւ Նռնաձոր կատարած այցի տպավորություններով:

«Նռնաձորը փոքրիկ գյուղակ է, որտեղ ապրում են Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Իրենք 1990-ականներին Գետաշենում են կռվել, իրենց սերունդները հիմա՝ Նռնաձորը: 44-օրյա պատերազմի ժամանակ 14-ամյա Վարդանը մեկ ձիով ապահովել է մի ամբողջ գնդի ջուրն ու ուտելիքը: Այլեւս ձի չունի. մնացել են օկուպացված հայրենիքում: Բայց ինքը գիտի, որ արժանապատիվ զիավորը երբեք անժույգ չի մնում»,- ասաց Ասպրամ Կրպեյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ