Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիլիջանի ՔՊ-ական <արու>> համայնքապետը շարունակում է քաղաքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել
Նախկինում գրել եմ, որ Դիլիջան խոշոր համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը համայնքի հողերը ձեւական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարել է , այդ թվում՝ Երեւան քաղաքի բնակիչների։ Դրա հետեւանքով համայնքի բյուջե չեն մտել մեծ գումարներ։ Համայնքի քոլեջավարտ ղեկավարը շարունակում է այդ գործընթացը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:
Կոռուպցիա չկա, չիք , ապագա կա, կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը