01 07 2022

Եթե մեր պայքարը չլիներ, այս սրիկաներն ամեն ինչ հանձնած կլինեին. Իշխան Սաղաթելյան



Եթե մեր պայքարը չլիներ, այս սրիկաներն ամեն ինչ հանձնած կլինեին. այսօր ինչ ունենք՝ ունենք պայքարի շնորհիվ և պետք է կանխենք նոր կապիտուլյացիան ու գնանք մինչև վերջ։ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում, այն կախված է մեզնից, շարժման հաջողությունից։ Գիտե՞ք, Շուշին կայացած, շեն քաղաք էր, բայց մի ստորագրությամբ այս սրիկաները հաձնեցին։ Մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում իրենց գերեզմանները տեղափոխեցին, իրենց տները այրեցին։Կովսականը դարձել էր դրախտավայր, կառուցվել էր, բայց մեկ ստորագրությամբ հանձնվեց, դրա համար էլ Հայաստանի ճակատագիրը կախված է պետական և քաղաքական որոշումից։ Միասնությունը, համախմբվածությունը անհրաժեշտ են, այս պայքարը հետքայլ չունի, նահանջ չունի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ