30 06 2022

«ՀՀ տնտեսական աճը»՝ հայ-վրացական անցակետում



Արդեն տևական ժամանակ է, ինչ Լարսի անցակետում խնդիրներ են առաջացել, այն մի օր բացվում է, մի օր՝ փակվում: Հայ գործարարն ու գյուղացին փաստի առաջ են կանգնած: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ապրանքներով լի բեռնատարներն են ՝ կիլոմետրեր ձգվող հերթում: Հերթը սկսվում է Պտղավան գյուղից:

Հարցի հետ կապված կառավարությունից միայն ասել են, որ կբանակցեն:

Մինչդեռ հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստան էր այցելել: Մոտ մեկ շաբաթ տևած այցի ժամանակ Խաչատուրյանը հիշել էր հայ-վրացական բարեկամությունն ու մշակութային կապերը: Որևէ խոսք այս թեմայով չկար:

Իսկ դեռ երկու շաբաթ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ընդունել էր Վրաստանի վարչապետին: Եվ միայն օրեր առաջ, երբ գյուղացիները համատարած սկսեցին բողոքել խնդրից, կառավարությունից ավետեից, որ կսկեն բանակցել վրացական կողմի հետ այս հարցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ