27 12 2022

Խցանումներ վրաց-հայկական մաքսակետ տանող ճանապարհին

Խցանումներ վրաց-հայկական մաքսակետ տանող ճանապարհին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ:  

Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ:

Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են հավուր պատշաճի:

«Բեռնատարների կուտակումները, հավանաբար, կապված են նախատոնական եռուզեռի հետ. թողունակության հետ կապված որևէ խնդիր չկա»,- հավաստիացրել են ֆինանսների նախարարությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ