Նիկոլ Փաշինյանը 40 րոպեում առնվազն երեքից չորս անգամ ասաց, որ Ադրբեջանը լեգիտիմ առիթ է փնտրում, որպեսզի պատերազմ սկսի, այսինքն նա ազդարարում է պատերազմի մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Այնուհետև Զոհրաբյանը անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9 կետերին, մասնավորապես Լաչինի միջանցքին։
«Ռուսերեն և հայրերեն տեքստերում կան տարբերություններ, հայերեն տեքստն ի վնաս մեզ է՝ կա՛մ դիտավորություն է դա, կա՛մ տգիտություն։ Բերձոր քաղաքը գտնվում է Լաչինի միջանցքում, երբ որ նա փոխում է ճանապարհը Բերձորը մնում է անտեր, իսկ այնտեղ բազմաթիվ բնակիչներ կան։ ՀՀ-ի և Արցախի մասին մտածող առաջնորդը արդյո՞ք չպետք է ամեն ինչ անի, որ Լաչինի միջանցքը չփոխվի, կամ գոնե ժամանակ ձգի։ Այն ճանապարհը, որը շրջացելու է Լաչինի միջանցքը, մասնագետներն ասում են թեքությունը տեղեր կան 22 աստիճան է, մինչդեռ Լաչինի միջանցքի ամենաթեք տեղը 11 աստիճան է, սա նշանակում է, որ ծանր տեխնիկայի տեղափոխման և ձմռանը դժվարանցանելիության խնդիր է լինելու։ Շրջանցող ճանապարհը ադրբեջանցիների ափերի մեջ է լինելու»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը