Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե փորձի վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի չգործող ձեւաչափը:
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, նա պետք է քաղաքական կամք ցուցաբերի եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, ոչ թե ժամանակ վատնի մի ձեւաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել եւ որի անդամները բացահայտ հայտարարում են դրա գործունեության անհնարինության մասին», - նշում է գերատեսչությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը