28 06 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե Բաքուն բոյկոտել է հայկական կողմի հետ հանդիպումներից մեկը:

Գերատեսչությունը նշում է, որ Հայաստանի վարչապետը չի հստակեցնում, թե հատկապես ինչ դեպքի մասին է խոսքը,  գրում է Sputnik Азербайджан-ը:

 «Իսկ եթե հիշենք այն դեպքերը, երբ Հայաստանը ցանկացած պատրվակով խափանել է եւ հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ նույնիսկ հետաձգել դրանք, որոնք պետք է կայանային նաեւ միջազգային միջնորդների մասնակցությամբ, ապա ցուցակը չափազանց երկար կլինի», - նշել են երկրի ԱԳՆ-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ