28 06 2022

Սա նույն սցենարն է, ինչ եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ․ Շարմազանով



«Նիկոլը պատահական չի եկել և Արցախի գործը հորով-մորով անելուց հետո  փորձելու է Հայաստանը դնել թուրքական վիլայեթի տակ  և դրա միակ աշխարհաքաղաքական խոչընդոտը Ռուսաստանն է»,-այս մասին ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ հրավիրված  ասուլիսի ժամանակ՝ հավելելով ․ « Նիկոլը երեկ  ասաց՝  նոյեմբորի 9-ից հետո ինչքան գերիներ կան, ռուս խաղապահների ժամանակ է եղել։ Սիրուն գցեց ռուսների գրպանը․ սա այն ռուս պաշտոնյաններին եմ ասում, ովքեր ձեռքերը փռել են Նիկոլի վրա»,-ասաց Շարմազանովը։

«Ո՜վ հայ ժողովուրդ ջան, պատերազմով վախեցնելով  հեթով տալիս ա, երեկ էլ ասում ա, դե՝ Ադրբեջանը պատճառ է ման գալիս՝ լեգիտիմ պատերազմ սկսելու համար։ Բա որ Ադրբեջանը պատճառ էր ման գալիս՝ պատերազմ սկսելու համար , այդ ինչո՞ւ էիր գնում Մոսկվաներում  Ալիևի հետ բաժակ չխկացնում»,-ասաց նա։ ։ 

«Սա նույն սցենարն է, ինչ եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազից առաջ ։ Հիմա Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը կրկնում է նույն բանը, ինչ արել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կա՛մ պատերազմով, կա՛մ առանց պատերազմի կտա հողերը»,-ասաց նա։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ