Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Բաքվում կրկին կոչ է արել բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետներում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»,- հավելել է Չավուշօղլուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը