27 06 2022

Հաջորդ պատերազմը մտնելու է յուրաքանչյուրի տուն․ Տիգրան Աբրահամյան



«Այսօր այն բոլոր մարդիկ , որոնք գիտակցում  են,  որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը տանում է նոր աղետի իրենք ևս հնարավորություն ունեն համախմբվելու ․ մեր համար  չկա մրցակցություն , եթե լինեն այլ ուժեր, որոնք իսկապես ունեն այն մտահոգությունները, որոնք մենք ունենք , թող ստեղծեն ավելի մեծ հնարավորություններ , թող իրենք կանգնեցնեն Նիկոլ Փաշինյանին , թող վերցնեն իշխանությունն ու երկիրը դնեն նորմալ  ռելսերի վրա։  Ասել ենք ու այսօր էլ ենք ասում՝  պատրաստ ենք սատարել  բոլոր այն  ուժերին, ովքեր անկեղծորեն գիտակցում են , որ մեր երկրի համար Նիկոլ Փաշինյանը պատուհաս է , ովքեր գիտակցում են , որ այս իշխանությունը Հայաստանի համար  նոր սպառնալիքներ է բերելու և գնում են՝ այս իշխանությանը տապալելու ճանապարհով»,-այս մասին հայտարարեց ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ