Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց վերաբաշխում անել 2022-ի բյուջեի մեջ և ԱԱԾ-ին գումար հատկացնել:
Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով ծառայությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 975,686.3 հազ. դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին էլ ոստիկանությանն էր հատկացվել մոտ 2 մլրդ դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը