22 06 2022

Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը. Զախարովա

Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը. Զախարովա

Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը: Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ին ցուցադրաբար ընդհատել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ընդ որում, այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին ոչ մի հստակ բացատրություն մինչ օրս չենք ստացվել։

Չկան նաև երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։  Ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Պետք է հաշվի առնել նոր իրողությունները», - մասնավորապես նշել Է Զախարովան։ 

«Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և  չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խարխլեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այդ էլ բարդ ջանքերը», - եզրափակել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ