20 06 2022

Հայաստանում այլևս երբեք ոչ ոք զենքով հարց չի լուծելու. Փաշինյանը՝ 2018 թվականին



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու զոհ և հինգ վիրավոր։ Շրջանառվող վարկածն այն է, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին:
 
«Ես ուզում եմ ասեմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի և ասի ես զենքով հարցեր կլուծեմ, զենքով այլևս հարցեր չեն լուծվելու»,-ասաց նա:
 
 
 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ