18 06 2022

Մենք արդեն ստեղծել ենք ոլորտային հանձնախմբեր, որոնք անհրաժեշտ են պայքարին նոր թափ հաղորդելու համար․ Իշխան Սաղաթելյան



Այսօր մեկ անգամ ևս դուք վերջ դրեցիք այն բոլոր խոսակցություններին, որ շարժումը կարող է հետքայլ ունենալ, գնալով էս շարժումը ոնց սկսել ենք այ սենց կազմակերպված գնալու ենք առաջ։ Սա արդեն ձևավորված մեծ պայքարի ընտանիք է։ Մենք իրար մեջք պահելով, իրար կողք կանգնելով, իրար վստահություն ներշնչելով վճռական, գիտակցված և հաշվարկված քայլերով այս պայքարը հասցնելու ենք իր հաղթական ավարտին։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, հայ մարդը երբեք ծնկի չի գալու, Հայաստանի իշխանությունը հզոր, բարեկեցիկ, ապահով Արցախը և Հայաստանը իրականություն է լինելու, դավաճանները հեռացվելու են և վերջ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՀ ԱԺ փոխանախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Անցած անգամ հայտարարել ենք, որ ստեղծվում են համապատասխան կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, մենք արդեն ստեղծել ենք պաշտպանության և անվտանգության հանձնաժողով, որը ոլորտի մասնագետների հետ մեր ներուժը համախմբելով և մեր անելիքները ձևակերելով իրականացնելու ենք այդ ոլորտի աշխատանքները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ