16 06 2022

Ասել եմ ու կասեմ՝ այս խորհրդարանը ձրիակերների հավաքատեղի է․ Սևակ Հակոբյան

Ասել եմ ու կասեմ՝ այս խորհրդարանը ձրիակերների հավաքատեղի է․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է

«Երեքշաբթի սկսեց ԱԺ նիստը, չորեքշաբթի վերջացավ։ Նիստերի օրակարգում 22 հարց էր։ 22 հարցը քննարկել են 2 կիսատ օրում։ Ընդ որում՝ դրանցից մեկը պետական բյուջեն էր, որը բավականին երկար քննարկում էր ենթադրում։ Ե՛վ երեքշաբթի, և՛ չորեքշաբթի լիարժեք օր էլ չեն քննակրկել, որովհետև երեքշաբթի ժամը 5-ից դադար են տվել ու սկսել են հայտարարությունները, չորեքշաբթի 4։30-ից սկսել են հարցուպատասխանը։

Այսինքն, երկու կիսատ օրում ԱԺ ՔՊ-ական պատգամավորներն ափալ-թափալ քննարկել են 22 հարց։ Քանի որ ընդդիմություն չկար, բանավեճ չկար, հետաքրքիր չէր, մամուլն էլ չի լուսաբանել նորմալ։ Ի՞նչ իմանանք՝ ինչ օրենքներ են ընդունել, մեր կյանքը որոշող ինչ որոշումներ են կայացրել, մեզ ինչ նոր բեռի տակ են դրել, ինչ փաստի առաջ են կանգնեցրել։

Ասել եմ ու կասեմ՝ այս խորհրդարանը ձրիակերների հավաքատեղի է, դարմոեդներ, որոնք նստած են մեր վզին, տզրուկի պես կպել են մեր ժողովրդի ջանին ու ծծում են արյունը, էլ չասեմ՝ լավատեսությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ