10 06 2022

Այսօր մենք ունենք մեկ անձի կողմից ուզումպացված օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն․ Մենուա Սողոմոնյան



«Մեր հասարակության զարգացման մոդելն ու դրա գաղափարական հիմքերը մինչև այժմ չենք կարողացել հստակ ձևակերպել, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանանք։ Երբ մենք ասում ենք «ժողովրդավարություն», ինչ-որ մի երկրում կամ տարածաշրջանում պատրաստի արված բան ենք պատկերազնում, որը վերցնելու ենք ու  մեր իրականության վրա դնենք՝ առանց հաշվի առնելու, թե դա մեր  էթնիկ հոգեկերտվաքին համապատասխանում է,թե՝ ոչ։ Սա է խնդիրը, որ մինչև հիմա մեր հասարակության առջև չենք դրել այն մոդելը ,թե մենք ինչպես ենք զարգանալու»,- Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։

«Դուք չինացիներին չեք կարող համոզել, որ իրենք ժողովրդավար չեն։ Գերմանական ֆեդերալիզմը մեկ այլ տարբերակ է, հնդկականը ՝ այլ։ Այսինքն՝ աշխարհի տարբեր երկրներում կա այդ ժողովրդավարությունը և չի կարելի մոդելներն  ընդօրինակել»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետը նշեց․

«Այսօր մենք ունենք մեկ անձի կողմից ուզուրպացված օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն։ Այս  բոլորը գտնվում են մեկ անձի ձեռքին, որը կոչվում է իշխանության ուզուրպացիա։ Իշխանության թևերը տարանջատ ու հավասարակշռված չեն, Նիկոլ Փաշինյանի կողմից բռնազավթված  են»։

Ավելի մասնրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ