Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։
Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել՝ այսպիսով չստանալով լիցենզիա: Այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՌՀ-ի դեմ դատական հայց են ներկայացրել, սակայն դատարանն արդեն երկու օր է` հայցը ոչ բավարարում, ոչ էլ մերժում է:
«Դատարանը պետք է որոշում կայացներ ուրբաթ օրը, սակայն նշեցին, որ որոշակի խնդիրներ են առաջացել, որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը», - ասել է Բագրատ Եսայանը:
Հիշեցնենք, որ այսօրվանից «Երկիր մեդիան» հեռարձակվելու է բացառապես կաբելային ալիքներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը