Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ հայ ժողովուրդը համաձայն չէ պարտության և նոր զիջումների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը որևէ պարագայում չի կարող մարել, որովհետև շարժման մարումը կամ կասեցումը կլինի հայ ժողովրդի պարտությունը։
«Շարժումը ՀՀ նորանկախ պատմության մեջ բացառիկ գործընթաց է, որը տեղի է ունեցել։ Շուրջ 40 օր, 24 ժամ մարդիկ դուրս են եկել փողոց, ունեցել ենք 40-50 հազարի հասնող հավաքներ, երթեր, ունեցել ենք նվազումներ, բայց հենց այսօր էլ փաստվեց, որ շարժումը որևէ կերպ չի կարող կանգնել», - նշեց նա։
Նա անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ ասելով, որ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե չկա քաղաքական ճգնաժամ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք խաբել են մեր ժողովրդին՝ այլ բան են խոստացել, այլ բան են անում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը