Մենք մեր խնդիրները եթե չլուծենք, Լավրովը մեր խնդիրները չի լուծելու։ Իրենք իրենց երկրների ղեկավարներն են, մեր երկրի ղեկավարը չեն, իրենք իրենց ժողովրդի ներկայացոցիչն են, իրենք պարտավոր չեն մեր շահերը սպասարկել, պաշտպանել, այն դեպքում, երբ որ մենք ինքներս մեր շահերը չենք սպասարկում։ Չի կարող Լավրովն ավելի հայանապաստ լինի, քան՝ ՀՀ արտգործնախարարը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Լավրովը առաջ է տանում իր երկրի ազգային պետական շահը, երանի էդ ժողովրդին որ էդպիսի նախարար ու ղեկավարություն ունի, որովհետև մեր ժողովուրդը այդպիսի ղեկավար չունի»,-ասաց Աշոտյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը