10 06 2022

Մինչև հիմա հստակ պատասխան չկա, թե ինչ տարբերակով է լինելու Արցախի շրջանցիկ ճանապարհը. Գեղամ Մանուկյան



Նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն հայտարարության մեջ 3 տարվա ժամկետով նախանշվում էր շրջանցող Հայաստանի և Արցախի միջև կապ ապահովող այլ ճանապարհի կառուցում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են տալ ոչ միայն Բերձորի ճանապարհը, այլ նաև Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը:

«Այդ առումով մի քանի անգամ խորհրադարանում հատկապես Արթուր Խաչատրյանը պարբերաբար հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Դրանց հիմնականում պատասխանել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և միշտ լղոզված անորոշ պատասխաններ է տվել: Բայց այդ ընթացքում պարբերաբար Արցախ կատարած այցերի ընթացքում միշտ հետքրքրվել ենք , կային տեղեկություններ, նաև փաստական տվայալներ, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, սակայն մինչև հիմա Արցախի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հստակ պարզաբանում, թե ինչ երթուղով է կառուցվում ճանապարհը, ինչ նպատակով, ինչ ձևաչաով է լինելու այդ շրջանցիկ ճանապարհը, հստակ պատասխան չի եղել: Արցախի իշխանությունների հետ ոչ պաշտոնական հանդիպումներում նրանք խոսում են տարբերակների մասին, մինչև հիմա հստակ վերջնական պատասխան այդ առումով չկա, և ցավոք սրտի, նման ռազմավարական հարցը ասեկոսեների կամ հասարակության փորձագիտական շրջանակների մակարդակով է»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ