Անցյալ տարի այս օրերին ՔՊ-ն հայ ժողովրդին խոստացել է Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի իրացում, խոսել է դեօկուպացիայից և իրենց առաքելությունից այս հարցում։ Եվ չնայած վարչական լծակներով վերարտադրվել են, բայց մինչ այդ ժողովրդին խոստացել են մի բան, ընտրություններից հետո խոսել այլ բանից՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից։ Եթե այս ամենը վերընտրվելուց առաջ ասեին՝ կունենային ժողովրդի մանդատը, բայց քանի որ հետո են ասել՝ ուրեմն խզել են քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ, նրանք լեգիտիմ չեն ու կապ չունեն այս ժողովրդի հետ։ Դուք լեգիտիմ չեք, որովհետև չեք կատարել ինչ խոստացել եք, իսկ վերջին հարցումով ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այսինքն, այս մարդիկ չեն ասել մեր ժողովրդին, որ տարածաշրջանում խաղաղության գինը հայերնազրկումն է։ Մեր ժողովրդին խաբել են։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը