ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին:
«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, որ այդ գործընթացը ընթանում է: Հասկանալի է՝ կցանկանայիք տեսնել ավեի արագ տեմպեր, բայց գործընթացը շարունակվում է։ Ձեռք են բերվում էական, դրական միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ։
Իհարկե, կողմերն ունեն իրենց տեսլականն այն մասին, թե ինչպես պետք է աշխատել առաջիկա փուլում, բայց բոլորը ՝ մեր գործընկերները, և մենք էլ ունենք ըմբռնում, որ բարձրագույն մակադակով ձեռք բերված բոլոր երեք Հայտարարությունները ճանապարհային քարտեզ են, որով բոլորս պետք է առաջնորդվենք»,- ասել է Լավրովը:
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Մոսկվայում, մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդատվական աջակցություն, այդ թվում ՝ քարտեզների տեսքով, ինչը շատ կարեւոր է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը