09 06 2022

Լավրովին ուղերձ ունենք, որ այս իշխանությունները չունեն մանդատ հայ ժողովրդի անունից բանակցելու. Ագնեսա Խամոյան



Դիմադրության շարժման մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ, որտեղ հստակ ուղերձ ունեն փոխանցելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա խամոյանը:

«Քիչ անց Սերգեյ Լավրովը կայցելի ԱԳՆ, Դիմադրության շարժման մասնակիցներն արդեն տեղում են: ՀՀ ժամանող բարձրաստիճան հյուրերին, այս դեպքում Սերգեյ Լավրովին, մենք շատ հստակ ուղերձ ունենք փոխանցելու, որ այս իշխանությունները չունեն մանդատ հայ ժողովրդի անունից բանակցելու՝ նոր զիջումների տանելու: Այս պահին այստեղ ուժեղացված ծառայություն է: Ուշագրավ է, որ րոպեներ առաջ ԱԳՆ ժամանեց նաև ԱՄՆ դեսպանը, հետաքրքիքր է, որ Լավրովի այցիցի առաջ, նա է այստեղ գալիս»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ