08 06 2022

Շատ կոպիտ ասած նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում․ Տիգրան Աբրահամյան

Շատ կոպիտ ասած նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում․ Տիգրան Աբրահամյան

Բանակում իշխանության նախաձեռնած կառավարման համակարգի փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ եթե գործող սխեմաներում, պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների պատասխանատուն զինվորական է՝ գլխավոր շտաբի պետը, ապա նորով՝ քաղաքացիական անձ՝ պաշտպանության նախարարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել ԱԺ «Պատից ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կուսակցական, քաղաքական թիմի ներկայացուցիչ է նշանակում, որպեսզի թույլ չտա բանակի ներգրավածությունը քաղաքական գործընթացներին։ 

Մի կողմ դնենք ծայրահեղ անտրամաբանական «հիմնավորումը» ու կենտրոնանանք գործընթացի առանցքային հարցին։

Գործող կարգավորումներով, մարտական գործողությունների ժամանակ ԳՇ պետը մարտ վարելու պատասխանատուն լինելուց բացի ուղիղ զեկուցում և ստանում է վարչապետի հանձնարարությունները, իսկ պաշտպանության նախարարը զբաղվում է թիկունքային ապահովման, մոբիլիզացիայի, ռազմական դիվանագիտությամբ և այլ հարցերով։

Շատ կոպիտ ասած, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պատերազմի ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականներն են դառնում, ովքեր յուրաքանչյուրն իր անելիքն ունի և զեկուցումների առանձին թեման։

Նոր փոփոխությամբ, գրեթե բոլոր գործառույթներն անցնում է պաշտպանության նախարարին։ ԳՇ պետը մարտական գործողությունների հետ կապված զեկուցումների հիմնական մասն անում է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ վարչապետին։

Նույն «կառուսելով» վարչապետը հանձնարարությունների մեծ մասն իջեցնում է նախարարին, իսկ վերջինս՝ ԳՇ պետին։

Ուշադրություն դարձրեք, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, այսօր Պապիկյանն է, վաղը, պայմանական, Արայիկ Հարությունյանը կամ Հովիկ Աղազարյանը։

Այստեղ մի տարբերակ կարող էր լինել, որը անվտանգությոն համակարգը չէր խարխլի, եթե պաշտպանության նախարար նշանակելու սկզբունքը փոփոխվեր և այդտեղ նշանակվեին մարդիկ, ովքեր կամ համապատասխան փորձառությամբ, ճանապարհ անցած զինվորականներ են կամ խորությամբ, իր ողջ էությամբ տիրապետում են բանակի զարկերակին։

Սակայն արդեն նշեցի, որ իշխանությունն ընտրել է քաղաքական թիմակցի գործոնը, ինչը հնարավոր պատերազմական գործողություններում երկիրը նոր աղետի շեմին է կանգնեցնելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ