06 06 2022

Գործող իշխանությունը խուճապի մեջ է․ ՀՀ-ում էս ծավալի ռեպրեսիաներ չի եղել․ Իշխան Սաղաթելյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ գործող իշխանությունը խուճապի մեջ է, ինչի մասին են վկայում պաշտոնական տվյալները՝  անհնազանդության ակցիայի մասնակիցներին ձերբակալության մասին։

« Ոստիկանության պաշտոնական տվյալներով 35 օրերի ընթացքում բերման են ենթարկվել 2100 հոգի, իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Մեր հաշվարկներով՝  2500 հոգու մասին է խոսքը։ Այս ընթացքում ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի,որից 27-ն արդեն կալանքի տակ են։ Մի քանի քրեկան գործեր կան հարուցված ,որ տարբեր քաղաքացիների առաջադրվել է մեղադրանք։ ՀՀ նորանկախ պատմության մեջ այս ծավալի ռեպրեսիաներ չեն  եղել»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ որևէ բռնություն կամ ճնշում շարժումը կասեցնել չի կարող։ Նա նաև շեշտեց, որ մինչ այս պահը որևէ ոստիկան չի ձերբակալվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ