06 06 2022

Նիկոլի դեմքը նաև Դանիելն է. Ագնեսա Խամոյան

Նիկոլի դեմքը նաև Դանիելն է. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.

Պատկերացնո՞ւմ եք, Դանիելը «Փաստերի ստուգման հարթակի» ղեկավարն է, դրա համար մեծ գրանտ է ստացել, ընդդիմության(ձևի համար երբեմն էլ իշխանության ստորին օղակների) խոսքերի անհամապատասխանություններն ու ստերն է իբր բացահայտում, իսկ ինքը՝ լինելով Նիկոլի սպասարկուն, առանց ամոթի, խեղաթյուրում է երեկվա իմ գրառումը։ Տիպիկ Նիկոլ է, Նիկոլի դեմքը նաև Դանիելն է, արևմուտքից միլիոնավոր դոլարների գումարներ են ստանում փաստերի խեղաթյուրման համար։

Քանի որ ջանք չեն խնայել թեման մանիպուլյացնելու (ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ գրածս իրականություն է) ևս մեկ անգամ փաստում եմ՝ Նիկոլը ունի որոշում ոստիկանական ուժերով հարմար պահ գտնել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ հավաքելու Ֆրանսիայի հրապարակի վրանները։

Բայց մենք զգոն ենք և ամուր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ