06 06 2022

Կոպիտ միջոցների դիմելը, ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելը, իրենց թուլության մասին է խոսում. քաղաքագետ



Պարզ է, որ նրանք թուլացած են, այդ վախերը, որ ունեն, դրա մասին են: Ասուլիսի ժամանակ ասաց ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը՝ անդրադառնալով իշխանությունների պահվածքին:

«Հունիսի 3-ի այդ միջադեպը, որ տեղի ունեցավ, անիմաստ մի բան էր: Ես մոտավորապես հենց առաջին շարքերում էի, երբ ասացին գնում ենք դեպի ԱԺ, ես էլ շատերի հետ թեքվեցի քայլելու, այսինքն հեռանում էինք առանձնատների մոտից, խնդիրը փակվում էր: Բայց ինձ համար պարզ չէ, թե ինչու հունիսի 3-ին ոստիկանները փակեցին այդ ճանապարհը, չթողեցին, որ գնանք, իսկ հունիսի 4-ին նույն ճանապարհով կարելի էր քայլել: Սա խոսում է իրենց վախերի մասին, մտահոգությունների մասին, որ ձերբազատվեն այս շարժումից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ