04 06 2022

ԱԱԾ-ականները դեմքները փակել էին, որովհետև իրենց արածը միայն հակաիրավական չէր, այլ ամոթ էր. Տիգրան Աբրահամյան

ԱԱԾ-ականները դեմքները փակել էին, որովհետև իրենց արածը միայն հակաիրավական չէր, այլ ամոթ էր. Տիգրան Աբրահամյան

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։

Ով, ինչպես կարողանում էր արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։

Դեմքները փակ էր, որովհետև այն ամենն ինչ անում են ուժային կառույցները հակաիրավականից բացի պարզապես ամոթ է ու ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։

ՀԳ. Ոստիկանական խուլիգանություննների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի շարք աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ