«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ երեկոյան, 10-ից հետո մինչև կեսգիշեր եղել եմ ոստիկանության բաժիններում, ուր Պռոշյան-Դեմիրճյան փողոցներում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված վայրագություններից, անհամաչափ գործողություններից, խոշտանգումներից ու կտտանքներից հետո ոստիկանության Արաբկիր և Կենտրոն բաժիններ բերման էին ենթարկվել ՀՀ քաղաքացիներ։
Արաբկիր բերմեան ենթարկված 9 քաղաքացիներից երեքը լուրջ մարմնական վնասվածքներ ունեին․ ձեռքի կոտրվածք, աչքի վնասվածք, ատամնաշարի կոտրվածք, երիկամների ծանր հարված և այլն։ Երեքին հոսպիտալացրին։ Արաբկիրի բաժնում լրացուցիչ խոշտանգում չէր եղել և շտապօգնություն էին կանչել․․․
Հավելյալ մանրամասներ հաջորդիվ։
Այցելելու եմ ՁՊՎ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը