03 06 2022

Նիկոլը արյան ծարավ է, քիչ արյուն է թափել, հիմա էլ աթոռը պահելու համար է թափում․ Ի․ Սաղաթելյան



 

«Երբ քաղաքացին տեսնում է, որ ոստիկանը ամենաստոր ձևով ուժ է կիրառում, փորձում է պաշտպանվել։ Մենք փորձում ենք բախումները կանխել, բայց երբ տրամադրված գալիս են ոստիկանները, դժվար է լինում»,- Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հաշվարկել էր, որ ժողովուրդը դուրս կգա, մի 15 օր կքայլի, հետո կամ կհոգնի, կմաշվի-գնա կամ էլ որևէ շենք կգրավի, կկալանավորեն-պրծնեն։ Բայց տեսան, որ ժողովուրդը հետևողականորեն պայքարը շարունակում է և սկսեցին բախումների սցենարներ մտածել։

«Նիկոլը արյան ծարավ է, քիչ արյուն է թափել, հիմա էլ աթոռը պահելու համար է թափում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ