03 06 2022

«Գլուխները պատով կտան, թե կարան՝ թող անեն». Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ Ֆրանսիայի հրապարակում



ՔՊ-ական մի քանի պատգամավորներ «Դիմադրության» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու համար։ Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամամակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը :

Անդրադառնալով կառավարական առանձնատների դիմաց ակցիայի ժամանակ կիրառված ոստիկանական բիրտ գործողություններին, լուսաձայնային նռնակներին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա սադրանք էր ոստիկանների կողմից կազմակերպված՝Նիկոլ Փաշինյանի հրահանգով.

«Ես այս շարժման համար պատասխանատվություն եմ կրում, բայց իշխանությունն էլ պատասխանատվություն է կրում 5 հազար զոհված տղերքի համար։ Իրենք պետք է պատասխան տան 187 գյուղի, 6 քաղաքի, Արցախի 72 տոկոսի կորստի համար»,-ասաց Սաղաթելյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ռեժիմը, հասկանալով, որ օրեցօր կորցնում է իշխանությունը, «Կոլցո» օպերացիա է կազմակերպել և ժողովրդին ջարդել։

«Ո՛չ հարձակվել ենք, ո՛չ բռնության կոչեր ենք արել, ընդամենն ասել ենք՝ ինչու՞ եք փողոց փակում, ինչու՞ եք ժողովրդին ջարդում։ Դրա համար հատ-հատ պատասխան են տալու։ Բայց թող միշտ իմանան, որ իշխանությունը հավերժ չէ, ո՞վ են իրենք»,- հարց հնչեցրեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ