01 06 2022

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնկան էջերի

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի բովանդակությունը՝ ըստ հայկական և ռուսական պաշտոնկան էջերի

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել են և Երևանը և Մոսկվան, բայց մի փոքր տարբերությամբ:

Մասնավորապես, Կրեմլը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։

Վարչապետի պաշտոնական էջը նշում է, որ Փաշինյանը ոչ թե պատմել է, այլ տպավորություններ է կիսել, և ավելացրել, որ մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

Հայկական տարբերակում նաև գրված է, թե ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին:

Սակայն նման հիշատակում չկա ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ միևնույն իրադարձություան վերաբերյալ պաշտոնակաան հաղորդագրությունները չեն համընկնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ