28 05 2022

Առավոտ ձեր ֆրակցիայով գնացեք անալիզ տվեք ու տեսեք, թե ովքր են թմրամոլները. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին



Մեկ շաբաթ շարունակ իշխանական կեղտոտ մամուլն իր որոշ քննչական ծառայությունների հետ լուրեր են տարածում, թե այս հրապարակում հավաքված են թմրամոլներ, մարդկանց տներ են մտնում, խուզարկություններ են անում: Մի հայտնի կայք ունի էդ Գռզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները, տեսեք սրանց անբարոյականության աստիճանը: Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Այս հրապարակում են երեխաներ, մարդիկ՝ իրենց ընտանիքներով, նորածին երեխաներից սկսած մինչև ծերեր դուրս են եկել պայքարի: Այդ սրիկաներն ու անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ այս հրապարակում մարդիկ հավաքվում են կա՛մ փողով, կա՛մ էլ թմրամոլության ազդեցության տակ: Ուրեմն լսե՛ք, թե ձեզ ինչ եմ ասում՝ այս հրապարակի ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը տասին ցանկացած կլինիկայում անալիզ տալ, բայց ձեր ամբողջ ֆրակցիան ևս պետք է տա: Առավոտ տասին ձեր ֆրակցիայով գնացեք ու մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք, թե ովքր են թմրամոլները: Իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տաք ու ժողովուրդը տեսնի, թե ով է թմրամոլը: Սրիկայությանն էլ չափ ու աստիճան կա»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ