Իտալական Գենուա քաղաքի ոստիկանությունը սերիական կողոպտիչների է ձերբակալել, որոնք սուպերմարկետները կողոպտելուց առաջ օգտվել են էքստրասենցի ծառայություններից՝ հանցագործության համար առավել հաջող օր որոշելու նպատակով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թմրամոլ հանցագործները թմրանյութի համար գումար «վաստակելիս» դիմել են էքստրասենսի, որը բազմիցս հեռախոսով խորհրդատվություններ է անցկացրել:
Հանցագործները 1000 եվրո պարտք են մնացել էքստրասենսին:
Նրանք երեք հանցագործություն են կատարել, որոնցից միայն մեկի ժամանակ են կարողացել 4 հազար եվրո գողանալ:
Երրորդ փորձից բռնվել են՝ հակառակ էքստրասենսի կանխատեսումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը