Արցախը խաղաքարտ չէ, որի վրա կարելի է խաղադրույքներ դնել, Արցախը հայկական է, Արցախը լինելու է: Այս մասին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցած «Դիմադրության» շարժման ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ով ելույթ էր ունենում երեխան գրկին:
«Արցախը սփյուռքին կապող օղակն է, որը հային հայ պահողն է, այս մանչը կարող էր լինել ցանկացած այլ վայրում, բայց պատերազմից հետո Արցախում է՝ ապացուցելով Մարտունու լինելիությունը, Արցախի և Հայաստանի լինելիությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը