18 05 2022

Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է անչափահասներին. Բենիկ Գալստյան

Ոստիկանը հայհոյել, ապա ծեծել է անչափահասներին. Բենիկ Գալստյան

«Այսօր մի խումբ քաղաքացիների ոստիկանները բերման են ենթարկել կոշտ ուժի կիրառմամբ։ Նրանց թվում են եղել երկու անչափահասներ՝ 17 և 15 տարեկան, որոնց հասցեին բաժնի օպերատիվ գծով տեղակալ ոմն Մեսրոպյանը հահոյանքներ է հնչեցրել  պայմանավորված նրանց քաղաքական դիրքորոշմամբ, ինչպես նաև ծեծի է ենթրակել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

Նա հայտնեց, որ անչափասահները բերման են ենթարկվել ժամը 11։30-ին, որևէ փաստաթղթավորում չէր իրականացվել, չէր կազմվել։

Փաստաբանն ասաց, որ այս հարցն այսպես չի թողնելու, ու անչափահաս երեխաների ծեծի դեպքով բոլոր պատասխանատուները խստագույնս պատժվելու են։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ