18 05 2022

Ակցիաների արդյունքում կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Խոսնակ

Ակցիաների արդյունքում կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Խոսնակ

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Հարգելի գործընկերներ,

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

?Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ 

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ