Պետության մեջ սերմանվում է միմյանց նկատմամաբ թշնամությունը, մինչև ընտանիք: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքով՝ սպանությունները 30 տոկոսով ավեացել են, խայտառակ տեմպով ավելացել են ինքնասպանությունները. «Մի 7-8 տարի առաջ համարվում էինք ուրախ ժողովուրդ, բայց հիմա մեր ինքնասապանությունների թվերով անցել ենք դեպրեսիվ երկրներից»,- ասաց նա և հավելեց, որ այս տեմպերով ընդամենը մի քանի տարուց մեր երկիրում թուրքն ամեն ինչ գրավելու է:
«Մենք չենք կարող, ես չեմ ուզում, որ այդ տեսակը կառավարի երկիրը և տանի մահվան, իսկ մենք չենք մահանում, մենք ինքնասպան ենք լինում, մասսայաբար այս ժողովրդին ինքնասպամության են տանում: Եվ ես չեմ ուզում դուք ամբոխ դառնաք, ոնց ինքն արեց 2018 թվականին ու գնանք հեղափոխություն անենք, մեզ ամբողխ պետք չի, մեզ հասկացող ժողովուրդ է պետք»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը