16 05 2022

Հիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր․ Էլ բանակը մեղավոր դարձավ, էլ ժողովուրդը չգնաց կռվելու, էլ ընդդիմությունն էր մեղավոր, էլ նախկինները․ Արթուր Ղազինյան

Հիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր․ Էլ բանակը մեղավոր դարձավ, էլ ժողովուրդը չգնաց կռվելու, էլ ընդդիմությունն էր մեղավոր, էլ նախկինները․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած գնահատականին։

«Հիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր։

Նոյեմբերի 9-ից մինչ օրս էս կենսաբանական միավորը մեղավորներ է փնտրում ու նշնակում 44-օրյա պատերազմի մեջ:

Էլ բանակը մեղավոր դարձավ, էլ ժողովուրդը չգնաց կռվելու, էլ ընդդիմությունն էր մեղավոր, էլ նախկինները:
Մի խոսքով, բոլորը՝ բացի իրենից:

Հիմա էլ ՀԱՊԿ-է մեղավոր։ Պարզվում է՝ անդամ-պետությունները ադեկվատ չեն արձագանքել պատերազմի ընթացքում, զենք են վաճառել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը:

Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի ամբողջ անվտանգային համակարգը, փոխի ռազմական գնումների պլանը, դադարեցնի բանակցությունները, մերժի խաղաղ լուծման բոլոր առաջարկները, դադարեցնի լրահամալրումը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, դավաճանի իր հայրենիքն ու ժողովրդին, Ադրբեջանի հետ օպերատիվ կապով դավադրություններ հյուսի, բանավոր փոխըմբռնումով Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱ՞ՊԿ-ը մեղավոր դուրս գա:

44-օրյա պատերազմի և դրա ողբերգական ու աղետալի հետևանքների համար մեղավոր է միայն այդ կենսաբանական միավորը և նրա ղեկավարած դավաճանական բանդան:

Մնացածը իշխանություն պահելու շարքային կապիկություն է . . .»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ